Պոպկորնը շատ տարածված «անուշեղեն» է: Այն ուտում են կինոթատրոններում, տանը, դրսում: Արտադրողները թողարկում են պոպկորնի կիսաֆաբրիկատը, որը բավական է լցնել թավայի մեջ, ու մի քանի րոպեից այն պատրաստ է: Բայց պատրաստման ընթացքում արտազատվում են նյութեր, որոնք շատ վտանգավոր են թոքերի համար: Վնասակար նյութը դիացետիլն է, որը կիսաֆաբրիկատի մեջ ապահովում է համն ու հոտը: Այս հետազոտությունը կատարվել է ամերիկյան մասնագետների կողմից: