Էլի գալիս են

27/06/2008

Հունիսի 25-27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան: Հունիսի 25-ին միջնորդները կայցելեն Ադրբեջան, իսկ 2 օրից ժամանելու են Երեւան: Երեւանից նրանք մեկնելու են Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ են ունենալու: Այնուհետեւ Վիեննայում անցկացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված կազմի հանդիպումը, որի ընթացքում միջնորդները ներկայացնելու են իրավիճակը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ տարածաշրջան իրենց այցելության արդյունքները: