Եվս մեկ դիմում

22/06/2008

Օրերս ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունն ընդունել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի նոր դիմումը: Հիշեցնենք, որ անցած ամիս Ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան՝ Սէֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու խնդրանքով, սակայն դատարանը վերադարձրել էր դիմումը՝ տեխնիկական պատճառաբանությամբ: Իսկ Ժ. Սէֆիլյանի կողմնակիցների եւ փաստաբանների պնդմամբ` նա չի կարող արտաքսվել Հայաստանից, քանի որ երկու անչափահաս երեխա ունի: