Անցած կիրակի օրը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեկնել է Մոսկվա, որտեղ շարունակում է բուժումը: Հիշեցնենք, որ հաշվի առնելով ՆԺԿ ղեկավարի առողջական վիճակը՝ մայիսի 26-ին երեք ամիս կալանքի տակ գտնվող Արամ Կարապետյանի խափանման միջոցը փոխվել էր` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: «Panorama.am»-ի հետ զրույցում Ա. Կարապետյանի մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը պարզաբանել է, որ բուժման ընթացքում ՆԺԿ ղեկավարը միջնորդությամբ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին` հանրապետությունից դուրս բուժումը շարունակելու վերաբերյալ: Գլխավոր դատախազը, ըստ մամուլի խոսնակի, բավարարել է միջնորդությունը, որի համաձայն՝ Ա. Կարապետյանն իրավունք ունի երեք ամիս ժամկետով բացակայել հանրապետությունից: