Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ ՀՀ ԱԺ Միջխորհրդարանական
համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ
իրենք դեմ են Վրաստանի հանդեպ էմբարգո կիրառելուն, մանավանդ, որ Ամերիկայի
համար մեծ պրոբլեմ չէ Վրաստանի նման փոքր երկրին կերակրելը: «Էմբարգոյի
դեպքում՝ տուժելու է Հայաստանը, որի միակ ճանապարհը ՌԴ-Վրաստան ճանապարհն
է»: «ՌԴ-Վրաստան ճանապարհի փակման դեպքում ինչքանո՞վ կտուժի Հայաստանի
տնտեսությունը» հարցին Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների
միության նախագահ, նաեւ՝ բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն»
ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանն այսպես պատասխանեց. «Պետք չէ ժողովրդի
մեջ դրա համար խուճապ բարձրացնել: Ես հուսով եմ, որ Ռուսաստանն ու
Վրաստանը մի ընդհանուր ելք կգտնեն»:
Ա.Ա.