ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւան պաշտոնական այցի հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: «Turkmenistan.ru» պարբերականը` վկայակոչելով թուրքմենական լրատվամիջոցներին, փոխանցել է, որ Ս. Սարգսյանի նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ այդ այցը թույլ կտա առավելագույնս ակտիվացնել մեր հարաբերությունների զարգացումը միջազգային համագործակցության բոլոր բնագավառներում եւ լավագույնս կծառայի մեր ժողովուրդների բարեկեցությանը: Մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների պատմությունն արմատներով ձգվում է դարերի խորքը, եւ թույլ տվեք վստահություն հայտնել, որ մեր պետությունների միջեւ եւ այսօր գոյություն ունի համագործակցության մեծ եւ չօգտագործված ներուժ»: