Անբավարար

22/06/2008

«Հայաստանի իշխանությունների կողմից 2008թ. փետրվարի ընտրություններին հետեւած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի կողմից գնահատվել է անբավարար»,- ըստ ՀՀ-ում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի, ԵԽ ԽՎ-ի նախագահին հղած նամակում նշել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նա արդարացված է համարում Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժ. Կոլոմբիեն եւ Ջ. Պրեսկոտը ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքը գնահատելու առաքելությամբ Հայաստան էին այցելել հունիսի 16-17-ը: