Հաջորդը Հայաստանն է

31/05/2005

Ըստ Ռուսաստանի Ազգային ռազմավարության ինստիտուտի ղեկավար Ստանիսլավ
Բելկովսկու, հետխորհրդային հաջորդ երկիրը, որտեղ հեղափոխություն տեղի
կունենա, Հայաստանն է: «Վրեմյա նովոստեյ» թերթը հրապարակել է այն երկրների
ցուցակը, որոնք Բելկովսկու գնահատմամբ՝ դառնալու են «գունավոր
հեղափոխությունների» հաջորդ հանգրվանները: Հայաստանից հետո այդ ցուցակում
տեղ են գտել Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Իսկ Ռուսաստանն ու
Ադրբեջանը գտնվում են ռիսկային խմբում: