«Համաձայն մամուլի որոշ միջոցներում տեղ գտած այն տեղեկության, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քկհ առանց համապատասխան թույլտվության մուտք է գործել Գյումրի քաղաքի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը, տեղեկացնում ենք, որ նշված դեպքի հանգամանքները, մեղավոր անձանց շրջանակը պարզելու եւ նրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ ԱՆ «Արթիկ» քկհ-ում նշանակվել է ծառայողական քննություն»,- երեկ նման հաղորդագրություն է տարածել ԱՆ ՔՎ մամուլի քարտուղարը: