Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ուղարկելով եւ խնդրելով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացվել է ի նախնական կատարումն «Ժառանգություն» կուսակցության խորհրդի 2008թ. մայիսի 30-ի ընդլայնված նիստի որոշման, որով խմբակցությանը հանձնարարվում էր ԱԺ-ում շրջանառության մեջ դնել մայիսի 19-ին կուսակցության կողմից հրապարակված «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրի» առաջարկները, որոնց համահունչ են նաեւ ԵԽ ԽՎ թիվ 1601 եւ 1609 բանաձեւերի դրույթները: «Ակնկալվում է, որ ԱԺ նախագահը վերոնշյալ օրենքի նախագիծը առաջիկա օրերին սահմանված կարգով կդնի շրջանառության մեջ»,- նշված է «Ժառանգության»` երեկ տարածած հաղորդագրության մեջ: