Մերժել-մերժվելու որոշումներ

22/06/2008

2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ կայացած նիստում մերժել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը` հանձնաժողովի կազմում որպես իրենց պատվիրակներ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին ընդգրկելու վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է նաեւ նամակ ուղարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերով: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա այսօր: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին` ակնկալելով ԵԽ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների եւ խորհրդատուների մեթոդական աջակցությունը` ԱԺ այս ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով: