Երեկ Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ եւ ԵՄ համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Է. Նալբանդյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային տեղեկացրել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: