Շրջագայություններ

22/06/2008

Երեկ Վրաստանի արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, որի ընթացքում քննարկել է երկրի տարածքում առկա հակամարտությունների գոտում ստեղծված իրավիճակը: Տկեշելաշվիլին մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ի «26+1» (անդամ երկրներ+Վրաստան) ձեւաչափով նիստին: «Մենք դաշինքի մեր գործընկերներին կտրամադրենք Աբխազիայում հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք դուրս գալ ստեղծված վիճակից ու կարգավորել հակամարտությունը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը, որը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ում Վրաստանի բարեկամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, իր եվրոպական շրջագայության ընթացքում Տկեշելաշվիլին հունիսի 20-22-ին մեկնելու է Իտալիա, որտեղ կմասնակցի գլոբալ անվտանգությանը նվիրված միջազգային կոնֆերանսին: Հունիսի 25-ին նա կուղեւորվի Վարշավա, որտեղ հանդիպում է նախատեսված Վրաստանի «Նոր բարեկամներ» խմբի երկրների ԱԳ նախարարների հետ: