Նոր հայկական ֆիլմեր

22/06/2008

Հանրային հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան այս տարի նախատեսում է նկարահանել մի քանի ֆիլմ: «Երեւան» ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են մեկ հայրենական հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները: Նախատեսվում է, որ այս տարի կնկարահանվի եւս 3-4 հեռուստասերիալ: Նշված բազմասերիանոց ֆիլմերը կնկարահանվեն հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա: Ընթացքի մեջ են «Երկրորդ ճամփորդություն» գեղարվեստական ֆիլմի սցենարի կազմման աշխատանքները, որում կնկարահանվեն ԽՍՀՄ եւ Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանը եւ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Պիեռ Ռիշարը: Լ. Գալստյանը տեղեկացրել է, որ դեռեւս չեն սկսվել «Սարդարապատ» ֆիլմի նկարահանման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: