Նաեւ Դ. Մաթեւոսյանին

22/06/2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական կազմակերպության եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանին: Վերջինիս շահերի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը դատարանի երեկվա վճիռը բողոքարկելու է բոլոր ատյաններում, այդ թվում` Եվրոպական դատարանում: Ի դեպ, երեկ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գեւորգյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխվել է չբացակայելու մասին ստորագրությամբ: