«Արթնացած հումանիզմ»

22/06/2008

Երեկ Երեւանի քրեական դատարանը որոշում է կայացրել Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը` կալանքը, քաղաքից չբացակայելու ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Իսկ դատարանը նման որոշում կայացրեց` հաշվի առնելով մեղադրյալի առողջական ծանր վիճակը: Պետք է նկատել, որ Վ. Ջհանգիրյանի առողջական վիճակը ծանր էր կալանավորման պահից ի վեր, ինչը չխանգարեց՝ նրան մոտ երեք ամիս կալանավայրում պահելու համար: Իսկ «հումանիզմի» նման դրսեւորման պատճառը պետք է փնտրել ԵԽ ԽՎ 1609 բանաձեւում: Ի դեպ, երկու օր առաջ Գ. Ջհանգիրյանին ներկայացված մեղադրանքներից մեկը՝ ապօրինի զենք պահելը, փոխվել է. նա այժմ մեղադրվում է «իշխանության յուրացման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ: