Արոնյանը` մրցաշարի հաղթող

22/06/2008

Նախօրեին Երեւանում ավարտվել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, որտեղ արագ շախմատի կանոններով պայքարում էին 8 հայտնի գրոսմայստերներ: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ եւ 8.5 միավորով դարձել է մրցաշարի հաղթող: Պետեր Լեկոն, որը մի քանի տուր գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 8 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Լավագույն եռյակը 7.5-ական միավորով եզրափակել են Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Բորիս Գելֆանդը: Որպես մրցաշարի հաղթող՝ Արոնյանը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար պարգեւատրում: 2-րդ տեղին արժանացած Ադամսը կստանա 50 հազար դոլար: