Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: «Մենք ունենք բարեհաջող իրականացված ծրագրերի բազմաթիվ օրինակներ եւ բազմիցս ասել ենք, որ շահագրգիռ ենք փոխգործակցության հետագա խորացմամբ»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի, ասել է Ս. Սարգսյանը: Իր հերթին՝ Ս. Կապինոսը համառոտակի ներկայացրել է ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար ուղղություններով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ընթացիկ գործունեությունն ու ծրագրերը: