Դիմելու է ԵԴ

20/06/2008

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եղբորը՝ Իսահակ Մալխասյանին: Վերջինս ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Ի. Մալխասյանը մեղադրվում է Քրօրի 316 հոդվածի 1-ին մասով՝ «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ», եւ 235 հոդվածի 4-րդ մասով՝ «ապօրինի զենք, զինամթերք պահելը»: Նրան առաջադրված մեղադրանքից 235 հոդվածի 4-րդ մասը հանվել է, եւ նա 1 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել 316 հոդվածի 1-ին մասի համար: Նշենք, որ պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը նրա համար պահանջել է 3 տարի ազատազրկում: Երեկ Ի. Մալխասյանն ասել է, որ իր նկատմամբ կայացրած դատավճիռը բողոքարկելու է Եվրոդատարանում: