Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Դավիթաշեն համայնքում ԱԺ պատգամավոր եւ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից կառուցվող «Երեւան-Սիթի» սուպերմարկետային ցանցի հերթական խանութի շինարարությունը։ Ըստ նույն հրապարակումների՝ որոշակի հակասություններ են առաջացել նրա եւ Դավթաշեն համայնքի ղեկավարության միջեւ, քանի որ վերջիններս շինարարական աշխատանքներ իրականացնելու համար համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ ստիպված են եղել դադարեցնել այդ շինարարությունը։ Հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Դավթաշեն համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Գեւորգյանին, որի փոխանցմամբ՝ «շինարարությունը, իրոք, դադարեցված է՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվությունների բացակայության պատճառով»։ Ըստ նրա հավաստիացման, այս ամենում պետք չէ արտառոց ոչինչ տեսնել կամ առավել եւս ինչ-ինչ երանգներ փնտրել։