Գրող, ճապոներեն լեզվի մասնագետ, թարգմանիչ Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի), ով հայտնի է 18-19 դարի Ռուսաստանը նկարագրող պատմա-դեդեկտիվային վեպերով ու իր ստեղծած Էրաստ Ֆանդորինի կերպարով` իր վերջին հարցազրույցում ասել է. «Այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իր նախկին հարեւանների նկատմամբ, ինձ բոլորովին դուր չի գալիս: Մենք անընդհատ նրանց ճնշում ենք ու ոլորում ենք բոլորի ձեռքերը: Իսկ դա հիմարություն է: Ուժով սիրելի չես դառնա: Կարծում եմ, որ հետխորհրդային համագործակցության գաղափարը մենք թաղեցինք վերջին տարիների ընթացքում: Եվ բոլոր մեր ետխորհրդային հարեւանները վախից դեպի ՆԱՏՕ թեքվեցին»: Նա խոստովանում է, որ Վրաստանի հետ իրեն միայն արյունն ու ծննդավայրն է կապում, սակայն նա հիշել է, որ վրացի է` այն ժամանակ, երբ Ռուսաստանը հակավրացական քաղաքականություն է սկսել վարել: