Կվերադառնա վաղը

15/06/2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր անցած կիրակի օրը: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ նա Ֆրանսիայում անցկացնելու է հինգ օր, սակայն, ինչպես տեղեկացրել է Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, նա Հայաստան կվերադառնա միայն վաղը: Արման Մուսինյանն այլ մանրամասներ չի հաղորդել այցի վերաբերյալ: Նա չի մեկնաբանել նաեւ այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: