Ծիծաղելի է

15/06/2008

«Զավեշտալի է, որ Երեւանի քաղաքապետարանն ընդդիմությանը թույլ չի տվել հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում` որպես հանրահավաքի վայր առաջարկելով Հրազդանի կիրճը»,- երեկ հայտարարել է Արամ Գ.Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակության մեջ լարվածություն է մտցրել այն, որ մինչ այսօր իշխանությունը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել: Մինչդեռ հասարակությունն արդեն պետք է այդ դեպքերի առթիվ իշխանության տեսակետը լսած լիներ, իսկ հունիսի 20-ին լսեր հակառակ կողմի կարծիքը: