Անկուսակցական, ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը երեկ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը: Թեկնածություն առաջադրելու ժամկետն ավարտվում է այս կիրակի, իսկ ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրի նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: