Փոխհատուցել են

15/06/2008

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը «Panorama»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս տարի, մինչեւ մայիսի 23-ը ներառյալ, 60.000 գրանցված քաղաքացիներից ավանդ է հատկացվել 13.363 մարդու: Ըստ նրա` այս տարի ավանդների վերադարձման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Արմեն Մարգարյանի խոսքով, առաջիկայում կավարտվի աղետի գոտու եւ սահմանամերձ բնակավայրերի 70-ն անց միայնակ եւ անժառանգ կենսաթոշակառուների ավանդների փոխհատուցման գործընթացը, որից հետո կսկսվի ավանդների վերադարձը աղետի գոտու եւ սահմանամերձ բնակավայրերի մինչեւ 70-ն անց միայնակ եւ անժառանգ կենսաթոշակառուներին: Հարցին, թե այս տարի քանի մարդու է ավանդ տրամադրվելու պետբյուջեից հատկացված գումարով, Արմեն Մարգարյանը պատասխանել է, որ ավանդ կփոխհատուցվի այնքան մարդու, ինչքան հատկացված գումարը կբավականացնի: Նշենք, որ 2006թ. օգոստոսից մինչեւ 2007թ. դեկտեմբերը ներառյալ գրանցված քաղաքացիներից ավանդ է հատկացվել 10.472 մարդու: Նախորդ տարի պետբյուջեից ավանդների փոխհատուցման համար հատկացվել էր 1 մլրդ դրամ: