Ամերիկայի մի խումբ գիտնականներ ուսումնասիրելով շաքարի փոխարինիչի (րՈւՈՐՌվ) բոլոր հատկությունները, պարզել են, որ դրանից ավելի շատ կարելի է գիրանալ, քան հենց շաքարից: Փորձը կատարվել է առնետների վրա: Կրծողներին բաժանել են 2 մասի` մի մասին կերակրել են յոգուրտով, որի մեջ կար գլյուկոզա, մյուս մասին` յոգուրտով, որի բաղադրության մեջ սախարին էր: Մի քանի օր հետո երկրորդ խմբի առնետների քաշը զգալի ավելացավ, ու ավելին, երբ փորձեցին դիետայի օգնությամբ նրանց քաշը պակասեցնել, արդյունքն այնքան էլ մեծ չէր, եւ կենդանիներն իրենց նախկին քաշին այդպես էլ չվերադարձան:
Այս հետազոտության հեղինակները` Սյուզան Սվիզերսն ու Թերի Դեւիդսոնը, այս պարադոքսալ օրինաչափությունը բացատրում են հետեւյալ կերպ. գիտակցության մեջ քաղցրը ասոցիացվում է գիրության հետ: Ստացվում է, որ սախարին օգտագործելիս՝ ծանոթ քաղցր համն ուղեղին է հաղորդվում, որից հետո ուղեղը սկսում է արտադրել նյութափոխանակության համար անհրաժեշտ ածխաջրերը, իսկ հետո դրանք չեն յուրացվում եւ ընդհանրապես կորցնում են սննդանյութերի ընդունման կարգավորումը: Սախարինը բթացնում է օրգանիզմի ռեակցիան քաղցրի նկատմամբ: Առնետների մոտ, որ սնվում էին սախարինով, դանդաղում է նյութափոխանակությունը, որից հետո օրգանիզմը դադարում է նորմալ օգտագործել ստացված շաքարային կալորիաները, ինչին էլ հետեւում են ավելորդ կիլոգրամները: