4 տարի՝ Պ. Մակեյանին

13/06/2008

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փակ նիստում մեղադրող կողմը 4 տարվա ազատազրկում է պահանջել՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, 3 տարվա ազատազրկում` ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի, եւ 2,5 տարվա ազատազրկում` Շոթա Սաղաթելյանի համար: Հիշեցնենք, որ նրանք բոլորն էլ մեղադրվում են նախագահական ընտրությունների օրն «ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ»: