ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից, Ջիվան Թաբիբյանին՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պարտականություններից, Զոհրաբ Մնացականյանին՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին։ Երեկ այլ հրամանագրերով՝ Ս. Սարգսյանը Զ. Մնացականյանին նշանակել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Իսկ Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ա.Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար: