Նաեւ գների բարձրացման շուրջ

13/06/2008

Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այնտեղ քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: