Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախատեսում են ուղղակի
բանակցությունների հերթական փուլն անցկացնել մայիսի կեսին Վարշավայում:
Ըստ «Թրենդ» գործակալության, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, միայն նախագահների հանդիպման
արդյունքների համաձայն պարզ կլինի՝ արժե՞ արդյոք բանակցություններ
անցկացնել փորձագիտական մակարդակով: Անդրադառնալով ղարաբաղյան
հակամարտության շուրջ հաշտության համաձայնագրի պատրաստ լինելու մասին
տեղեկություններին՝ Մամեդյարովն ասել է, որ համաձայնագրի կամ դրա նախագծի
շուրջ որեւէ կոնկրետ փաստաթուղթ չկա: Ներկայումս, նրա խոսքով, կողմերն
աշխատում են միայն «Պրահայի գործընթացի» շրջանակներում: