Երեկ Երեւանում մեկնարկած «Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի շախմատիստների համար: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ասելով` վերջերս Սոֆիայում անցկացված միջազգային մրցաշարում իր անհաջող ելույթի պատճառները վերլուծված են, եւ ներկայիս մրցաշարն իրեն հնարավորություն է տալիս ռեւանշ վերցնել: Լ.Արոնյանը գոհ է Ծաղկաձորում անցկացրած հավաքից եւ, չնայած գործ կունենա լուրջ մրցակիցների հետ, բայց համոզված է, որ հաջող ելույթ կունենա, քանի որ գտնվում է շատ լավ մարզավիճակում: