Ժուլյեն Գրակ

13/06/2008

Սյուրռեալիստական օջախի մոտ, որ հետագայում շատերը լքեցին, ձեւավորվում ու աճում էին գրողներ եւ նկարիչներ, եւ այդ պատճառով այդ Միջավայրի ողջ շռայլ լույսն ուղղել միմիայն Անդրե Բրետոնի մռայլ սիլուետի վրա, անթույլատրելի կամայականություն կլիներ: Սակայն, իրադարձությունների անսովոր բերումով, նորեկի հետաքրքրությունն անխուսափելիորեն գրավում է հենց այդ կարեւոր կերպարը, ով ասես «բոլոր թելերն» իր ձեռքերում է պահում: