ՄԿԿ գնահատականը

08/06/2008

«Երկխոսություն՝ չի նշանակում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է երկխոսի Հայաստանի նախագահի կամ վարչապետի հետ: Դա երկխոսություն չի կարելի համարել, ինչպես կարծում են շատերը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Միավորված կոմկուսի նախագահ Յուրի Մանուկյանը` հավելելով, թե «այդպիսի մարդու հետ երկխոսության գնալ՝ նշանակում է՝ պետականությունը վտանգի տակ դնել»: Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի կողմից առաջադրված բանաձեւի պահանջներին, ՄԿԿ նախագահն ասել է, որ ոչ թե ԵԽ-ն, այլ հենց ինքը կարող է գնահատել` Հայաստանը կատարո՞ւմ է իր հանձնարարականները, թե՞ ոչ: «ԵԽ-ն չի ապրելու Հայաստանում, մենք ենք ապրելու, ու պետք է մենք որոշենք` այդ հանձնարարականները բխո՞ւմ են հայ ժողովրդի, Հայաստանի շահերից»: