Հրազդանի Վանատուր թաղամասում երեկ 3 ազատամարտիկներ եւ նրանց 2 մերձավորներ հացադուլ են հայտարարել` պահանջելով ազատ արձակել հետընտրական փուլում կալանավորվածներին: Այդ մասին «Ազատությանն» ասել է հացադուլ հայտարարած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը: Վերջինը նշել է նաեւ, որ ազատամարտիկները նախապես որոշել են հացադուլը շարունակել 5 օր: Նշենք, որ Եռաբլուրում եւ ՀՀՇ կենտրոնական գրասենյակի առջեւ հացադուլը եւս շարունակվում է: