Երեւանում հունիսի 9-11-ը «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն կանցկացնի հաշմանդամների հանրապետական վեցերորդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն մոտ 70 հաշմանդամ մարզիկներ Հայաստանից եւ Վրաստանից: Մարզիկներն իրենց ուժերը կչափեն յոթ մարզաձեւերում` լող, ծանրամարտ, թեթեւ ատլետիկա, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս: Մարզական ծրագրին զուգահեռ՝ կիրականացվեն նաեւ մշակութային ծրագրեր, կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ: