Նոր ռեկորդ

08/06/2008

Նյու Յորքի ապրանքային սակարանում հինգշաբթի օրը նավթը կտրուկ թանկացել է: Աճուրդի ավարտվելու պահին «սեւ ոսկու» հուլիսի մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 127,79 դոլար գնով: Դա 5,49 դոլարով ավելի է անցած չորեքշաբթի օրվա համանման ցուցանիշից եւ 7,3 դոլարով պակաս բարել նավթի բացարձակ առավելագույն արժեքից, որը Նյու Յորքի բորսայում գրանցվել է մայիսի 22-ին: Ըստ վերլուծաբանների` նավթի արժեքի աճը շարունակվում է նախեւառաջ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով եւ աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքի հետագա անկման կապակցությամբ: Նման իրավիճակում դոլարով նավթային ապառնագրերի գնումը հատկապես շահավետ է օտարերկրյա ներդրողների համար: