Հրավեր Մեդվեդեւից

06/06/2008

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է հունիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով ՌԴ մեկնելու՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը: Պավլովը Ս. Սարգսյանին է փոխանցել նաեւ Դմիտրի Մեդվեդեւի շնորհակալագիրը` նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ նրան ուղղված շնորհավորանքին ի պատասխան: Ի դեպ, հունիսի 5-7-ն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվելու ժամանակ Ս. Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունենալու նաեւ Դ. Մեդվեդեւի հետ: