«Սեւանի» նոր պետը

06/06/2008

Արդարադատության նախարարի հրամանով, երեկ Արամ Խաչատրյանն ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ: Այդ մասին երեկ հաղորդել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գագիկ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել էր այս շաբաթվա սկզբին` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ՝ ծառայողական լիազորությունները վերազանցելու պատճառով: Մասնավորապես, նա թույլատրել էր քաղաքացիական անձի (ինչպես մամուլում գրվեց` «օրենքով գողի») մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի: