Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ Նախիջեւանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ԵԱՀԿ Մինսկի խմբից լուրջ քայլեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Պաշտոնական Անկարան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանդես է գալիս երկրում եւ ամբողջ տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման օգտին»,- ասել է Էրդողանը: