Երկու մոտեցում

06/06/2008

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն երեկ հայտարարել է, թե 2008թ. ապրիլին կալանված չորս հայ «տղամարդիկ փորձում էին թափանցել երկրի խորքը` դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»: Նա հայտնել է, որ հայ գերիները «խոստովանական ցուցմունքներ» են տալիս: Խոսելով ադրբեջանցի այն զինծառայողների մասին, ովքեր գերի են ընկնում կամ անցնում են հայկական կողմը, նա ասել է. «Մենք պատերազմական վիճակում ենք Հայաստանի հետ, եւ նման դեպքերը միանգամայն բնական են»: