Պատահար Չելյաբինսկում

06/06/2008

Երկու օր առաջ Չելյաբինսկի Լենինյան շրջանում տրամվայը բախվել է Հայաստանի մի քաղաքացու, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Քննության տվյալների համաձայն, կեսօրին Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ զբաղվող Գեւորգ Մովսիսյանը դուրս է եկել խանութ` հաց գնելու: Տրամվայի վարորդը չի նկատել հետիոտնին: Դեպքից հետո այդ փողոցում տրամվայների երթեւեկությունը չորս ժամով դադարեցվել է: Ըստ տեղի բնակիչների, Ձերժինսկու փողոցի այդ հատվածը միշտ էլ համարվել է վտանգավոր, այստեղ հաճախ են ավտովթարներ գրանցվում: Այս տարվա ընթացքում եւս մեկ մարդ զոհվել է այդ տարածքում: