Հեռացրել են

04/06/2008

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու պատճառով: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Գագիկ Հովհաննիսյանը, գերազանցելով իր լիազորությունները, թույլատրել է քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի: