ՀՀՇ գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած ՀՀՇ-ականները որոշել են ռոտացիոն սկզբունքով շարունակել հացադուլը մինչեւ հունիսի 19-ը: Օրինակ՝ ուրբաթ օրը հացադուլ հայտարարած երեք ՀՀՇ-ականներին երեկ փոխարինել են կուսակցության չորս այլ անդամներ: Նրանցից մեկը՝ Բագրատ Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այսուհետ բողոքի ակցիայի ընթացքում կուսակցության անդամները միմյանց փոխարինելու են երեք օրը մեկ: