Պայթյուններ

04/06/2008

Կիրակի օրը երեկոյան` ժամը 20։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի «Ալագյազ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով որովայնի թափանցող բեկորային վնասվածքով Արագածի հիվանդանոց է տեղափոխվել Գեղաձոր գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Գեւորգ Աբրահամյանը: Ըստ բժիշկների` տուժածի վիճակն անկայուն է: ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պայթուցիկի տեսակը եւ պայթյունի պատճառները պարզվում են:

Ի դեպ, մայիսի 31-ին, ժամը 20:45-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել նաեւ Արարատի մարզի Հայանիստ գյուղի գազալիցքավորման կայանում: Լիցքավորման պահին պայթել է «Մոսկվիչ 412» մակնիշի 61 ՏՏ 138 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը: Զոհեր եւ վիրավորներ չկան: