Հայաստան-Հունաստան՝ 0:0

04/06/2008

ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 1-ին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի (0:0) է խաղացել Եվրոպայի ներկայիս չեմպիոն Հունաստանի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպման 15-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանը կարողացել է վտանգավոր հարված հասցնել Նիկոլիդիսի դարպասին: Հույները, իրենց հերթին, Սագալպինդիսի եւ Սամարասի միջոցով փորձել են սրել իրավիճակը Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Չնայած որոշ առավելություն են ունեցել Եվրոպայի չեմպիոնները, որոնք 2-րդ խաղակեսի սկզբում միանգամից 5 փոփոխություն են կատարել, բայց Հայաստանի ֆուտբոլիստները, չհաշված առանձին սխալները, կարողացել են արժանի խաղ ցուցադրել` գրանցելով ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը ներկայացրել են Կասպարովը, Հովսեփյանը, Մկրտչյանը, Արզումանյանը, Թադեւոսյանը, Առաքելյանը, Ոսկանյանը, Մխիթարյանը (Մինասյանը` 65-րդ րոպեին), Պաչաջյանը, Ղազարյանը, Մարկոս Պիզելլին (Արա Հակոբյանը` 54-րդ րոպեին): Հունաստանի հավաքականում էին Նիկոլիդիսը, Սեյթարիդիսը, Սպիրոպուլոսը (Թորոսիդիսը` 46-րդ րոպեին), Դալլասը (Անցասը`46-րդ ր.), Բասինասը, Խարիստեասը, Կարագունիսը (Պացացօղլուն`46-րդ ր.), Սագալպինդիսը (Գեկասը` 46-րդ ր.), Տիրիակոսը, Ամանատիդիսը (Սամարասը` 46-րդ րոպեին), Կացուրանիսը: Գլխավոր մրցավարն էր Բաբակ Ռաֆաթը: