Երեկ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները Բրյուսելում մասնակցել են «Հայաստան-ՆԱՏՕ 26+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Նիստում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատման փաստաթուղթը: ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաոդիո Բիզոնիերոյի հետ: Այսօր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա այցով կմեկնի Մոսկվա: