Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային Կոնգրեսի 15-րդ Պլենար նստաշրջանի աշխատանքների առաջին օրը` նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը վերընտրվել է ԵԽ Կոնգրեսի փոխնախագահի պաշտոնում: Նա միաժամանակ Կոնգրեսում մեծամասնություն կազմող քաղաքական խմբակցության փոխնախագահն է: