Դարձյալ Միրանդայի հետ

01/06/2008

«Իմ մրցակիցը չպետք է ինձնից վախենա, սակայն պետք է հարգի»,- ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա Շվեյցարիայում նախապատրաստվում է հունիսի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մարտին: «Օրական մարզվում եմ երկու անգամ եւ ինձ զգում եմ շատ լավ: 20 օրից կմեկնեմ ԱՄՆ եւ մարզումներս կանցկացնեմ այնտեղ»,- տեղեկացրել է Ա. Աբրահամը:

Հիշեցնենք, որ հայազգի բռնցքամարտիկն Է. Միրանդայի հետ մենամարտել էր նախորդ տարվա աշնանը եւ, չնայած ծնոտի կոտրվածքին` միավորներով առավելության էր հասել նրա նկատմամբ ու պահպանել չեմպիոնի գոտին: