Արամ Կարապետյանն ազատ է արձակվել

29/05/2008

Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը, փոխվել է հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Նա ազատ է արձակվել մեկուսարանից: Ինչպես երեկվա հայտարարությամբ տեղեկացրել է «Նոր Ժամանակներ» կուսակցությունը, Գլխավոր դատախազությունը բավարարել է Ա. Կարապետյանի եւ նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանի մայիսի 22-ի դիմումը եւ, հաշվի առնելով բժշկական կոնսիլիումի եզրակացությունը` խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ Ա. Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, իսկ արդեն մայիսի 16-ի գիշերը նա տեղափոխվել էր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, եւ նրա մոտ ախտորոշվել էր սրտի իշեմիկ հիվանդություն: