Ահազանգերի հետքերով

29/05/2008

Երեկ գիշերը` ժամը 01:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի X բնակիչը չի արձագանքում դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են 1954թ. ծնվ.Ռ. Գ-ի դիակը: Իսկ մայիսի 24-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանդիլյան փողոցի թիվ 27բ շենքի 7-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերվել են քնած Մ. Կոլիկովը եւ անսթափ վիճակում գտնվող Ե. Սպանդակովն ու Մ. Կոլիկովը: